Կրասնոդարում կայանատեղիի 3-րդ հարկից դուրս թռած BMW-ի հայազգի վարորդը միտումնավո՞ր է բախվել պատին. Նոր մանրամասներ

BMW-ի վարորդը, որը Կրասնոդարում կայանատեղիի երրորդ հարկից դուրս է թռել, ողբերգությունից առաջ վիճաբանել է հղի սիրելիի հետ և կարող էր միտումնավոր բախվել պատին։



Պարզվել է
, որ 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը դեպքից րոպեներ առաջ վիճաբանել է հղիության 4-րդ ամսում գտնվող Եկատերինայի հետ։ Դրանից հետո նրանք մեքենայով անցել են Gallery առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիով։ Ինչ-որ պահի Առաքելյանը բարձր արագություն է հավաքել և մեքենան ուղղել դեպի կայանատեղիի պատը. տղամարդը չի փորձել արգելակել դրա առաջ, ինչի մասին է վկայում արգելակման տարածության հետքերի բացակայությունը։ Արդյունքում մեքենան ճեղքել է բետոնե ցանկապատն ու 10 մետր բարձրությունից ցած թռել։


 Առաքելյանը, նրա հղի սիրելին ու 10-ամյա որդին մահացել են: Հարուցվել է գործ «Սպանություն» հոդվածով: